Ճարտարապետաշինարարական համալսարանի դիմորդները ետ են վերցրել Աշոտյանին ուղղված բողոք-դիմումը


15:16 , 7 հուլիս, 2014

Օրեր առաջ որոշ ԶԼՄ-ներ տարածեցին Ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ դիմորդների ինձ ուղղված բողոքը:

Նախարարությունը և բուհը ակտիվ աշխատեցին երիտասարդների հետ: Եվ ահա այսպիսի բովանդակությամբ նոր գրություն ենք ստացել.

«Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»:

Ընդունելության մարաթոնը մոտենում է ավարտին: Առիթից օգտվելով` կրկին հաջողություն և համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և իրենց ծնողներին:

Իսկ քննությունների ընթացքով հետաքրքրված ԶԼՄ-րին խնդրում եմ տարածել նաև այս նորությունը: