Հայ սուսերամարտիկները Բաթումիից վերադարձել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով


15:11 , 7 հուլիս, 2014

Հայ սուսերամարտիկները Բաթումիից վերադարձել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալովPanorama.am-ը գրում է.

Վրաստանի Բաթումի քաղաքում հուլիսի 1-4-ը անցկացվել է պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշար, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:

Հայաստանն այս մրցաշարին ներկայացրել են ՀՀ հավաքական թիմի 6 մարզիկներ՝ Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը` ավագ մարզիչներ Արտաշես Մադոյանի և Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ