Էդուարդ Շևարդնաձեի մահից հետո վերջացավ խորհրդային քաղաքական գործիչների էպոխան


13:18 , 7 հուլիս, 2014

Էդուարդ Շևարդնաձեի մահից հետո կարծես թե վերջացավ խորհրդային քաղաքական գործիչների էպոխան... Դրանք այն խորհրդային գործիչներն էին, ովքեր բարձրագույն պաշտոններ էին զբաղեցրել ԽՍՀՄ-ում (Շևարդնաձեն, օրինակ, ԱԳ նախարար էր), իսկ սովետական կայսրության փլուզումից հետո արդեն իշխող դիրքեր էին զբաղեցնում իրենց հայրենի երկրներում: Խորհրդային տարիներին մեծ քաղաքականության մեջ եղած գործիչներն արդեն կամ ողջ չեն, կամ էլ գտնվում են խոր ծերության մեջ և վաղուց հեռացել են պետական կառավարման համակարգից: