Եզդիներին կխնդրեի հարգել ՀՀ օրենքը


13:43 , 11 օգոստոս, 2012

Մեր երկրում բնակվող եզդիների դեմ ընդհանրապես ոչինչ չունեմ, բայց ամսուսնության տարիքի հետ կապված արդեն լավ բան չի ստացվում: Սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կառավարությունը կայացնում է որոշումներ, որոնք էլ տարածվում են ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց վրա: 16 տարեկանը սահմանել որպես ամուսնության նվազագույն շեմ ինչքան էլ որ լավ է` սերունդներ տալու առումով, բայց այնքան էլ աբսուրդային է: Իհարկե, չեմ ասում, որ բոլորը հենց էդ տարիքում կամուսնանան, բայց միևնույննա դեռ դպրոցում սովորողը, օրինակ, ոնց կարողա երեխա ունենա ու մեծացնի? Չէ, լավից-վատից 18 տարեկանը նորմալա: Խնդրում եմ հարգել օրենքը: