Դոնեցկի թանգարանից անջատողականները առգրավել են տանկեր


09:18 , 5 հուլիս, 2014

muzey_tank1in.am-ը գրում է.

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները երեկ երեկոյան Դոնեցկում գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանից մի քանի տանկեր են դուրս բերել: Այս մասին հայտնել են ականատեսները:

«Տանկերը մարտական պատրաստության կբերվեն և կվերցվեն Դոնեցկի ժողովրդական բանակի սպառազինություն»,- Interfax-ին հայտնել է Դոնբասի, այսպես կոչված, աշխարհազորի առաջնորդ Միրոսլավ Ռուդենկոն:

Թանգարանային նմուշների առգրավումը հաստատել է նաև ինքնահռչակ հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը: Նրա խոսքով՝ եթե չհաջողվի տանկերը մարտական պատրաստության բերել, դրանք կկիրառվեն անցակետերում՝ որպես ամրություններ: