Կյանքից հեռացավ հայ վերջին դասականներից մեկը ... Ռաֆայել Աթոյանը


07:23 , 5 հուլիս, 2014

Ֆրեզնոյում կյանքից հեռացավ հայ վերջին դասականներից մեկը ... Ռաֆայել Աթոյանը ... Հայաստանում նրան շատերը գիտեն «Մենավոր ընկուզենին» և «Կարոտ» ֆիլմերով, սակայն քչերն են պատկերացնում, որ Աթոյանը նախևառաջ հանճարեղ նկարիչ էր ... Իմ մանկության տարիների լավագույն պահերից շատերը նրա հետ են կապված, նրա արվեստանոցի, որ հեքիաթային հուշեր է թողել ... Հորս հետ կապող ևս մեկ օղակ ընդմիշտ հեռացավ մեզանից: Վերջին 25 տարիներն Աթոյանն ապրեց Ֆրեզնոյում ու թե ինչպես այդ կոլորիտային գյումրեցին դիմացավ այդքան երկար իր Հայաստանից հեռու, դժվար է հասկանալ ... Հիմա՝ միայն 25 տարի անց, այդ քաղցրախոս, բայց մենավոր ընկուզենին՝ իր ընկերների «Աթոն», կվերադառնա Հայաստան՝ ընդմիշտ հանգչելու այն հողում, որի անբաժան, սակայն բաժանված մասն էր նա ...