00:56 , 5 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կայցելի ԱՄՆ, որտեղ կհանդիպի նաախագահ Բարաք Օբամայի հետ և կքննարկի Ուկրաինայի ճգնաժամը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին:
«Անդերս Ֆոգ Ռասմուսենը կայցելի ԱՄՆ`նախագահ Բարաք Օբամայի հետ ռուս-ուկրաինական ճգնաժամը և Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: