23:51 , 4 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ անկախության օրը` հուլիսի 4-ին, նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ խոստացել է իմիգրացիոն բարեփոխումներ իրականացնել, գրում է ITAR-TASS-ը:
«Մենք պետք է հարթենք էմիգրացիոն բարեփոխումները, որը բանի պետք չէ և առողջ մտածելակերպին համապատասխանող էմիգրացիոն բարեփոխումներ իրականացնենք»,- ասել է նա Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ:
«Դուք բոլորդ միասին մեզ հիշեցնում եք այն մասին, որ Ամերիկան հանդիսանում է և եղել է էմիգրանտների ազգ»,- հավելել է նա:
Նշենք, որ ԱՄՆ ներկայիս բնակչությունը կազմում է 318 մլն մարդ: Իսկ երկրում ապօրինի էմիգրանտները 12 մլն են: