Դա փչացնում է կյանքեր, սպանում մարդկանց, կործանում ընտանիքներ…բայց, միևնույնն է, շարունակվում է դրա օգտագործումն ու վաճառքը: Ճիշտ է` կան որոշ սահմանափակումներ (օրինակ` գովազդի արգելումը կամ վաճառքն անչափահասներին), սակայն դա որևէ կերպ չի խանգարում մարդկանց մեծամասնությանը, դրանք գնելու համար: Դե իհարկե խոսքս ծխախոտի մասին է:
Երկրագնդի բնակչության մեծ մասը ծխում է` գիտակցելով դրա վտանգավոր ազդեցությունը: Կարծում եմ շատերդ էլ գիտեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այդ վատ սովորությունը, դրա համար ավելորդ եմ համարում մանրամասնելը:
Ծխողները գիտակցում են վտանգը. այդ դեպքում ի՞նչն է ստիպում նրանց անել դա:
Տղամարդկանցից շատերը սկսում են ծխել վաղ հասակից` օրինակ վերցնելով հորից կամ շրջապատում հետամնացի, down-ի տպավորություն չթողնելու, այսինքն` իրենց շրջապատում ինքնահաստատվելու և մաչո զգալու համար: Վերջին դեպքում ծխողներին, որպես կանոն, շրջապատում են հիմարները և նրանք, ում համար դիմացինը ու նրա կյանքը ոչ մի նշանակություն չունի: Իսկ երբեմն էլ սկսում են ծխել հետևյալ մտքով` մի անգամ ենք ապրում: Սկզբում, փորձի համար մի անգամ, հետո 2, հետո 3 ուուու…դառնում են ակտիվծխող:
Ծխել սկսելու պատճառները ՄԻՇՏ անհիմն են, հիմար ու հաստատ այնքան չարժեն, որ դրանց պատճառով զոհես կյանքդ: Ծխելը ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԿԱՄ ՉԵԶՈՔ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ: Այն միշտ վնասում է: Սկզբում զգացնել չի տալիս, բայց հետագայում տվյալ մարդը կանգնում է սուր խնդրի առաջ, որը կամ դժվարությամբ է լուծվում, կամ էլ չի լուծվում:
Կա նաև ևս մեկ հարց. եթե ծխողի մոտ,երբեմն հասկանլով, որ դա իրոք մահ է, երբեմն էլ` կանգնելով կյանքի ու մահվան խնդրի առաջ, առաջանում է այն թողնելու մեծ ցանկություն, ի՞նչ անել այդ դեպքում: Ինչպես ասում են` կարևորը շատ ուզելն է: Ծխողների մոտ մեծ դժվարություն է առաջանում այդ խնդրի լուծման ճանապարհին (ոմանց մոտ նկատվում է գիրանալու միտում և այլն): Մարդկանց, ովքեր կանգնում են առողջական սուր խնդրի առաջ, կարող է հետ կանգնեցնել հետևյալ արտահայտությունը` ծխես, կմահանաս: Բոլորս էլ գիտենք, որ կյանքից թանկ բան չկա, հենց դա էլ օգնում է: Սակայն ցավոք այս արտահայտությունը օգնում է այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասել: Իսկ ովքեր ԴԵՌ խնդիրներ չեն ունեցել, ես դեռ չգիտեմ,թե ինչով կարելի է ետ կանգնեցնել: Երևի միակ տարբերակը թասիբի քցելը` կամքի ուժի հարցը բարձրացնելն է:
Ինչևէ, խելացի մարդը երբեք չի սկսի ծխել, կամ էլ սկսելուց հետո այդքան կամքի ուժ կունենա, որ կկարողանա թողնել: Չնայած, որպես կանոն, նման կամքի ուժ ունեցող մարդիկ շատ քիչ են:
Ընդհանուրից անցում կատարենք կանանց և աղջիկնրին, ովքեր ծխում են: Ի՞նչն է ստիպում նրանց դիմել այս քայլին: Շաաատ քիչ դեպքերում դրա պատճառը լինում է դժվար կյանքը: Որպես կանոն, այդ աղջիկներն ու կանայք լինում են հարուստ և ծխում են սեքսուալ երևալու համար կամ էլ շրջապատում հարգանք վայելելու համար:
Սկսենք նրանից, որ ծխող կանանց 100%-ին թվում է, որ իրենք գրավիչ են, սեքսուալ ու կրքոտ, սակայն նրանց 0%-ն են համապատասխանում իրականությանը: Ծխողկինը ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՏՃԱՌԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՔՍՈՒԼ, ԳՐԱՎԻՉ ՈՒ ԿՐՔՈՏ ՉԷԷԷԷ: Ոչ ոք չի կարող առարկել այդ հարցում: Իսկ այն փաստը, որ ծխող կինն ավելի է գրավում տղամարդուն, սխալ չէ այնքանով, որ ծխող կինը ավելի հասանելի է կամ էլ տղամարդը ոչ թե տղամարդ է, այլ կնոջ ենթակայության տակ գտնվող ՍՏՐՈՒԿ:
Ես ինքս,տեսնելով նման կնոջ, նրա հանդեպ լցվում եմ զզվանքով: Կողքից ՉԱՓԱԶԱՆՑ ՏԳԵՂ է
նայվում դա:
Իսկ եթե մի պահ վերանանք տգեղությունից, կարող ենք ասել` իրենց կյանքն է, ինչ ուզում են թող անեն, ինչպես ուզում են թող փչացնեն: Դա մեզ տրված խնդիր չէ: Եթե տվյալ մարդու համար թանկ չէ իր սեփական կյանքը, ապա մեզ համար առավել ևս միևնույնն է, եթե իհարկե հարազատ մարդ չէ: Ուղղակի կնոջծխելը հլը հեչ, բո որ հղիներն են ծխում: Դա չափազանց աբսուրդ ու անընդունելի երևույթ է: Քո կյանքը հեչ, բա երեխայիդ կյանքը խ՞ի ես վտանգում: Կյանք չտված, արդեն փչացնում ես այն: Ես նման կանանց ուղղակի անսիրտ ու եսասեր եմ համարում: Նման մարդանման երևույթները մտածում են միայն իրենց հաճույքի մասին:
Վայ, մոռացա նշել սիրո դարդից ծխող աղջիկների մասին: Սա լրիվ վերջն է: Փաստորեն կան մարդիկ, որ սկսում են ծխել անպատասխան սիրո, ընկերոջ կողմից լքված լինելու հետևանքով: Այս երևույթը ընդհանրապես ոչ մի ձև չեմ հասկանում: Ինչպես կասեին ռուսները` это уже ни в какие рамки не лезет: