Վերջապես Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad-ի վրա


15:31 , 4 հուլիս, 2014

 

Վերջապես iPhone-ի համար նախատեսված Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad սարքերի վրա: Ճիշտ է, այն նախկինում նույնպես հնարավոր էր օգտագործել iPad-ների վրա, սակայն ծրագրի չափերն ու որակը խախտվում էին: Բացի այդ, նախկինում iPad-ով App Store-ում որոնելիս այդ հավելվածը չէր ցուցադրվում: Հիշեցնեմ, որ Facebook Messenger հավելվածը հանդիսանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական մեսենջերը և նախատեսված է հաղորդագրություններ, վիդեոներ, նկարներ ուղարկելու համար: Այս հավելվածով հնարավոր է նաև կատարել վիդեոզանգեր: Facebook Messenger հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից: