Եվրոպացիներն ամենից հաճախ այցելում են Իսպանիա


11:02 , 4 հուլիս, 2014

Barcelona-Spain1in.am-ը գրում է.

Իսպանիան կրկնել է 2012-ի հաղթանակն ու կրկին դարձել հանգստի նախընտրելի վայր ԵՄ երկրների զբոսաշրջիկների համար:

Համաձայն վերջին վիճակագրական տվյալների՝ երկիրը կրկին ժողովրդականության ռեկորդներ է սահմանում: Երկիր այցելող ամենաակտիվ զբոսաշրջիկներն են ֆրանսիացիներն ու իտալացիները: Այդ երկիրը ժողովրդականություն է վայելում նաև Միացյալ Թագավորության, Պորտուգալիայի, Բելգիայի և Իռլանդիայի բնակիչների շրջանում:

Ինչպես գրում է The Local պարբերականը՝ անցած տարի Իսպանիային նույնիսկ հաջողվել է առաջ անցնել Չինաստանից և դառնալ աշխարհում զբոսաշրջիկների շարքում մեծ ժողովրդականություն վայելող երրորդ երկիրը: 2013-ին Իսպանիա է այցելել 60.6 մլն մարդ: