23:29 , 3 հուլիս, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել Բաքվում Արտաշես Գեղամյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք կոշտ արձագանքի էին արժանացել Հայաստանում: «Արտաշես Գեղամյանի ելույթ ասելով՝ բոլորը հասկանում են Մաքսային միության կամ Եվրասիական միության հետ կապված նրա հայտարարությունները, սակայն նա նիստերում նման ելույթ չի ունեցել, նա այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում է ասել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն առաջարկել էր, որ երեք երկիրը (Հայաստան, Ադրբեջան, ԼՂՀ) միասին մտնեն ԵՏՄ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ