23:03 , 3 հուլիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամներից 15 օր ժամանակ էր խնդրել` պատասխանելու վերջիններիս հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ է Երևանյան լճին հարակից 10 հա հողատարածքը տրվել նրանց։ Շարժման անդամները հետաքննել և համոզվել են, որ գործարքն ապօրինի է կնքվել։
Նշված 15-օրյա ժամկետը թեև լրացել է, բայց շարժման անդամները մեծահոգի են, մի քանի օր էլ կսպասեն։ Այս մասին Tert.am-ին ասաց շարժման անդամ Արմենուհի Ղազարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ