ԱՄՆ-ը կարող է համագործակցել Սիրիայի հետ Իրաքում հակամարտության լուծման համար. ԶԼՄ-ներ


22:05 , 3 հուլիս, 2014

w3-iraq-a-201406301in.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների վարչակազմում քննարկվում է Սիրիայի ղեկավարության հետ փոխգործակցության հնարավորությունը Իրաքում հակամարտության շուհափույթ լուծման համար։ Այդ մասին հինգշաբթի հաղորդում է հեղինակավոր The Daily Beas ինտերնետ պարբերականը։

Նրա տվյալներով, Օբամայի վարչակազմում առաջացել է դիմակայություն այն հարցի շուրջ, թե արժե՞ արդյոք, որ ԱՄՆ-ը հրաժարվի Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը տապալելու նպատակից և «դե ֆակտո դաշինքի մեջ մտնի Դամասկոսի հետ»՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանը դիմակայելու համար։

Յուրաքանչյուրը, ով կոչ է անում Սիրիայում փոխել ռեժիմը, պարզապես կույր է վերջին տասնամյակի իրադարձությունների տեսանկյունից։ Դա վերաբերում է նաև արևելյան Սիրիայի անկմանը, և ծայրահեղականության աճին (տարածաշրջանում), որն Իրաքում ամսական հանգեցնում է մահապարտ ահաբեկիչների 30-50 գրոհների»,- պարբերականին հայտնել է Օբամայի վարչակազմի մի բարձրաստիճան անդամ, որն զբաղվում է իրաքյան հիմնախնդրով։

Ինչպես նշում է The Daily Beas-ը, դեռ անցած տարեվերջին Սպիտակ տան ներկայացուցիչները, ներառյալ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Թոնի Բլինքենը, մատնանշում էին, որ ծայրահեղականության աճող սպառնալիքը տանում է դեպի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի ու Սիրիայի կառավարություններում նրանց դաշնակիցների «շահերի մերձեցման»։