16:12 , 10 օգոստոս, 2012
Ինչ-որ մեկը կբացատրի թե ինչու է մեղմ ասած ՀԱՎԱՆԵԼ այս գրողի տարած էջը????
Մենք մի բուռ ազգ ենք` երբեմնի հզոր երկրից մնացած մի բուռ հողում: Իրավունք չունենք թույլ տալ մեզ, որ մեր մայր եկեղեցու կողքին ինչ-որ աղանդներ ու հավատքներ լինեն: Մեր հավատքի մասին խոսելիս պետք է մի տանիքի տակ լինենք. դա մեր Հայ առաքելական եկեղեցին է,մեր Էջմիածինը: Հակառակ պարագայում ուղղակի ազգի մասնատվածության վտանգն է մեր առաջ կանգնում, որովհետև մեզ պահել են հավատքը և մշակույթը: Մի խառնեք մեր հավատքը, մեր կայուն հավատքը մեկն է` Հայ առաքելական եկեղեցին, դա է մեր խաչը, դա է մեր տանիքը, դա է մեր թիկունքը, մեր ապագան, մեր ուղեցույցը, մեր ամեն ինչը:Մեր հավատքի համար մեր պապերը արյուն են թափել,չեն ձուլվել,իսկ այսօր մեր կողքին հանդուրժում ենք ազգիս տականքին` ուրացողին, սատանայի առաջ ծունկ խոնարհողին… Ամոթ է… (TA Production) ©