ԱՄՆ-ը կարող է համագործակցել Ասադի հետ` Իրաքի ահաբեկիչների դեմ պայքարելու համար


19:29 , 3 հուլիս, 2014

Replik.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների ադմինիստրացիայում քննարկվում է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության հարցը, որը հնարավորություն կտա Իրաքի հակամարտության կարգավորման գործընթացը արագացնելու համար: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, հայտնում է The Daily Beast-ը:

Հայտնվում է, որ Բարաք Օբամայի ադմինստրացիայում հակասություններ են առաջացել. Աշխատակազմում երկու խումբ է ձևավորվել, դրանցից մեկը պնդում է, որ պետք է համագործակցել Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի պայքարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ: Իսկ մյուս խումբը պնդում է, որ պետք է շարունակել արդեն վարվող քաղաքականությունը, որը պետք է հանգեցնի Բաշար Ասադի հեռացմանը: