Սուրճը կանխարգելիչ նշանակություն ունի Պարկինսոնի հիվանդության դեմ. շվեդ գիտնականներ


20:49 , 3 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Սուրճը որոշակի կանխարգելիչ արդյունք ունի Պարկինսոնի հիվանության դեմ. կանոնավոր կերպով սուրճ գործածողների մոտ այս ախտով հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր Է, քան մնացածների մոտ:

Այս մասին են վկայում այն հետազոտության արդյունքները, որը կատարել են Լինչյոպինգի համալսարանի գիտնականները եւ որն ընդգրկել Է 193 հիվանդների Էստերյոտլանդի նահանգից եւ Յոնչյոպինգ քաղաքից: ;

Բացի դրանից, սուրճի բարերար ներգործությունն ուժեղանում Է, եթե մարդու օրգանիզմում առկա Է GRIN2A գենի տարբերակներից մեկը: Այս երկու բաղադրիչների զուգորդումը կարող Է որոշակի պաշտպանություն տալ դողդողացող կաթվածից, ինչպես հաճախ անվանում են այս հիվանդությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ