15:41 , 10 օգոստոս, 2012
Ինչպես անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում, այնպես էլ մինչեւ այս պահը ինտրիգային է մնում այն հարցը, թե Գյումրու գործող քաղաքապետը առաջադրելու է թեկնածությունը, թե՝ ոչ: Այս ողջ ժամանակահատվածում այս թեմայով ի՛նչ ասես չգրվեց ու չխոսվեց, ի՛նչ սյուժե ու սցենար ասես չզարգացվեց, ի՛նչ պատմություններ ասես չհյուսվեցին՝ իրապատում, դրամատիկ, ֆանտաստիկ, թրիլեր, կոմիկական, ատամանական, նախագահական, հանրապետաբարգավաճասիրերգական: Մի խոսքով՝ ժանրային ու թեմատիկ էֆեկտների պակաս չզգացվեց:
Մինչեւ իսկ բանն հասավ այնտեղ, որ հարցը դուրս հանվեց քաղաքից ու հանրապետությունից, միջազգայնացվեց-տարածվեց ու դարձվեց հայ-ռուսական երկկողմ փոխհարաբերությունների եւ պուտինասերժական քննարկման թեմա: