Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներ


16:13 , 3 հուլիս, 2014

Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանում համաձայն նոր ընդունված օրենքի, արհեստական վիժման դեպքում անհրաժեշտ է կամավոր համաձայնություն: Եթե դա չկա, ապա ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 1000-3000 ռուբլի, պաշտոնատար անձանց՝ 5000-10000 ռուբլի, իրավաբանական անձանց՝ 40000-100000 ռուբլի:

«Ռիա Նովոստի»-ին հայտնում է, օրենքը Պետդուման ընդունել է երրորդ և չորրորդ ընթերցմամբ: Օրենքի համաձայն, արհեստական վիժումը պետք է արվի միայն կնոջ ցանկությամբ՝ մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում:

Հիշեցնենք, որ Հայաստանում ըստ օրենքի, հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ