23:17 , 3 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Շատերի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից աստղերի մի մասը, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, իրենց կարիերայի սկզբում օգտագործել են թմրանյութեր, գրում է showbiz.memax.com.ua-ն:
Դերասանուհու այդ «թուլության» մասին մամուլին հայտնել է նրա նախկին թմրավաճառը՝ 68-ամյա Ֆրանկլին Մեյերը:
Տղամարդը լրագրողներին խոստովանել է, որ 90-ականներին դեռ քիչ հայտնի Ջոլիին մատակարարել է հերոին ու կոկաին: Հենց այդ ժամանակ Ջոլին սկսել էր հանդիպել Բիլլի Բոբ Տորնտոնի հետ, որի հետ ավելի ուշ ամուսնացավ:
«Էնջին եղել է իմ հաճախորդը մի քանի տարի շարունակ»,- ասել է Մեյերը: Նրա խոսքով՝ դերասանուհին թմրանյութ օգտագործած վիճակում իրեն պատմել է սեքսի մասին:
Հայտնի չէ, թե ինչ է մտածում Ջոլին այդ հարցազրույցի մասին: