Արարատի մարզում օձերը շատացել են


14:20 , 3 հուլիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Երեկ երեկոյան ԱԻՆ փրկարար ջոկատը Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ Միհրան Ալեքսանյանի տան բակում վնասազերծել է 4 իժ թունավոր օձ: Մարզում օձերը վերջին շրջանում հաճախակի են հայտնվում տներում, վերջին մեկ ամսում արձանագրվել է օձի 11 խայթոց: Բարեբախտաբար, լուրջ հետեւանքներ չեն եղել: