Հիմա էլ հոկտեմբերին Հայաստանը կարող է ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրը


12:39 , 3 հուլիս, 2014

Հիմա էլ հոկտեմբեր...

Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովն Թվիթերի իր էջում գրել է, թե Հայաստանը կարող է ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրն այս հոկտեմբերին՝ Մինսկում նախատեսված Եվրասիական միության գագաթնաժողովի ընթացքում:
Խիստ ուշագրավ է երկու հանգամանք:
Առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցության մասին խոսում է ոչ թե Հայաստանի ներկայացուցիչը, կամ գոնե Ռուսաստանի, այլ մի երկրի, որը, մեղմ ասած, շահագրգռված չէ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությամբ:
Եվ երկրորդ՝ Հայաստանի պաշտոնյաները հերթական անգամ ապացուցեցին, որ որևէ ազդեցություն չունեն այս գործընթացում, որովհետև մերոնք անընդհատ ասում էին, որ անդամակցությունը տեղի է ունենալու հուլիսին: