Կառավարությունը փող է հատկացրել մոծակների դեմ պայքարելու համար


11:44 , 3 հուլիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիսում հերթական ֆինանսավորումը հատկացրեց Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարի համար: Այս տարվա պետբյուջեի պահուստային ֆոնդից  գյուղատնտեսության նախարարութ­յանն առաջին կիսամյակում հատկացվեց 4 մլն 576.3 հազ. դրամ՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին տարիներին Ջերմուկում մոծակների դեմ պայքարի նպատակով պարբերաբար ֆինանսավորում է հատկացնում: Վերահսկիչ պալատը, սակայն, նախորդ տարիների ստուգումների արդյունքում պարզել էր, որ այդ հատկացումները նպատակային չեն ծախսվում, պայքարի միջոցառումները պատշաճ չեն իրականացվում: