«Երբ թուրք զինվորին հրահանգել են կրակել գաղթականների վրա, նա օդ է կրակել»


11:39 , 3 հուլիս, 2014

Armedia.am-ը գրում է.

 

100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Տաթևիկ Գրիգորյանը

 

      Մայրիկիս տատիկը՝ Գայանե Դիաթյանը, մեր ընտանիքի միակ երկարակյացն էր: Նա մահացել է 2004 թ.-ին` 93 տարեկան հասակում: Բնականաբար, յուրաքանչյուրս նրա հանդեպ հատուկ հարգանք էինք տածում: Ցավոք, ես ընդամենը 14 տարեկան էի, երբ նա մահացավ, և շատ բան խորապես չեմ գիտակցել: Հիմա եմ կարողանում հետադարձ հայացք նետել ու հասկանալ, որ նա սովորական մեկը չէր, այլ մարդ, ով ուներ յուրահատուկ ճակատագիր, և ում ճակատագրի վրա Ցեղասպանությունը թողել էր իր հետքը: 

 

      Մորս տատի ծնողները՝ Արուսյակ ու Հմայակ Դիաթյանները, երկու դստրերի հետ Կարսում են ապրել: Լսել եմ, որ նրանք Կարսում բավական հարուստ են եղել, ենթադրում եմ՝ առևտրով են զբաղվել: Տատիկիս մայրը՝ Գայանեն, Ցեղասպանության տարիներին փոքր է եղել՝ 4 տարեկան, նրա ավագ քույրը՝ Նազիկը, լսել եմ, որ շատ գեղեցիկ է եղել, նրան միշտ թաքցրել են թուրքերից: 
      Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ, իսկապես, անկախ այն բոլոր դաժանություններից ու վայրագություններից, որ մեզ հայտնի են, այս պատմության մեջ կա նաև հուզական մի կողմ … Կարսից գաղթի ճանապարհին (մանրամասները չգիտեմ, թե ինչ հանգամանքներում), երբ թուրք զինվորին հրահանգել են կրակել գաղթականների ուղղությամբ, նա օդ է կրակել փամփուշտները... Լավ հիշում եմ, Գայանե տատս այդ մասին միշտ պատմում էր կիսաթաց աչքերով:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ