«Ժողովուրդ». Վարդենիսցիների մի մասը հրաժարվել է Գագիկ Ծառուկյանի օգնությունից


09:00 , 3 հուլիս, 2014

«Գագիկ Ծառուկյանը  երեկ կեսօրին Վարդենիս էր ուղարկել տանիքների համար նախատեսված «շիֆեր»՝ 15 բեռնատար ավտոմեքենայով: Տանիքի շինանյութը Վարդենիս էր տարել Աժ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ նկարահանող խմբի հետ միասին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների մի մասը, սակայն, հրաժարվել է Ծառուկյանի օգնությունից: Բանն այն է, որ Հրանտ Մադաթյանը բնակիչներին ասել է, թե տանիքի նորոգման նյութերը կստանան պայմանով, եթե տեսախցիկի առաջ ասեն, որ բացի Ծառուկյանից իրենց որևէ մեկը չի օգնում: Այս պայմանը դուր չի եկել շատ վարդենիսցիների: Նրանց մի մասը սպասում է, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից խոստացված թիթեղները տեղ կհասնեն: Բացի այդ, երեկվանից բնակիչների կոտրված պատուհանները սկսել են փոխել՝ դարձյալ մարզպետարանի ջանքերով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։