00:33 , 3 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է Արգենտինայի հավաքականի` «Մունդիալ-2014»-ում ելույթների մասին:
«Կարծում եմ` դեռ նույնիսկ չենք սկսել խաղալ: Այս թիմում չկա արագություն, տեղաշարժ առջևի գծում: Արգենտինայի հավաքականը պետք է ցուցադրի ավելի արդյունավետ թիմային ֆուտբոլ:
Մեսսին միայնակ է: Կիսապաշտպանությունը շատ անվստահ է խաղում և նախաձեռնությունը չի վերցնում ձեռքը: Եթե Մեսսին չկարողանա շարունակել թիմը քարշ տալ իր հետևից, թիմը դուրս կմնա մրցաշարից, և բոլորս կիմանանք` որն է դրա պատճառը:
Բելգիայի հավաքականը հզոր մրցակից է: Արեգենտինան պետք է արթնանա, այլապես լուրջ խնդիրներ կունենա»,- հայտարարել է Մարադոնան: