Տուրե. Աֆրիկյան թիմերը որևէ մեկին չէին հետաքրքրում Մունդիալի ժամանակ


23:07 , 2 հուլիս, 2014

«Շատ էի ցանկանում, որ մրցավարը նկատեր Սամարասի սիմուլյացյան: Նա դա չարեց: Ճապոնիայի հետ խաղում էլ մեր օգտին երկու 11 մետրանոց չնշանակեցին: Իհարկե, դա որևէ մեկին չի հետաքրքրում, քանի որ խոսքն աֆրիկական թիմերին էր վերաբերում: Որևէ մեկը չի հետաքրքրվում կամ անհանգստանում աֆրիկական թիմերի նկատմամբ կիրառվող անարդարություններով»,-ասել է Տուրեն: