Բաքվում կրկին կամուրջ է փլուզվել


22:40 , 2 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի մայրաքաղաքում շինարարությունն այնքան անորակ է իրականացվում, որ կամուրջները փլվում են անգամ ավտոմեքենաների հարվածներից:

Այսօր առավոտյան Բաքվի Բինագադիի շրջանում Իրանի քաղաքացի Ջամաի Ֆարհադդինը իր ՏԻՐ բեռնատարով ցանկացել է անցնել կամուրջի տակով, բայց քանի որ կամրջի բարձրությունը չի համապատասխանել միջազգային չափանիշներին և շինարարական նորմերին, այն փլուզվել է ավտոմեքենայի հարվածից: Տուժածներ չկան:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ վերջին երկու տարիների ընթացքում Բաքվում և Ադրբեջանի տարբեր շրջաններում արդեն մի քանի նորակառույց կամուրջներ են փլուզվել: