22:10 , 2 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Հնագիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գտնվող կոլիզեումում ուշ միջնադարում կոնդոմինիում է եղել:
Հնագետները պարզել են, որ կոլիզեումում սովորական հռոմեացիներ են ապրել IX դարից մինչև առնվազն 1349 թվականը, երբ շինությունը վնասվել է երկրաշարժի պատճառով, և փլուզվել է դրա հարավային հատվածը:
3 շաբաթ տևած աշխատանքների ընթացքում դեպի ասպարեզ տանող մուտքերի մոտ պեղումների ընթացքում հնագետները հայնաբերել են կոյուղիներ, կմախքներ և XII դարում հիմնադրված պատեր:
Ասպարեզում, որտեղ կռվել են գլադիատորները, հայտնաբերվել են նաև ուշմիջնադարյան ախոռներ և արհեստանոցներ: Կոլիզեումից մի քանի քառակուսի կիլոմետր էլ վարձակալությամբ է տրվել հարևան Սանտա-Մարիա-Նովա վանքի վանականներին: