21:58 , 2 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Այլ երկրներ մեկնելուց առաջ հարկ է ուսումնասիրել այդ երկրների մշակույթն ու ավանդույթները, որպեսզի թյուրիմացության մեջ չհայտնվել: Իսկ քանի դեռ դուք որոշում եք ուր եք մեկնելու այս ամառ, Adme.ru կայքը հավաքել է մի շարք երկրների բնակիչների հորդորները, թե ինչ չի կարելի անել իրենց երկրներում:
Իռլանդիա
Եթե այս երկրում որևէ մեկը ձեզ ալկոհոլային խմիչք է հյուրասիրում, ապա հարկավոր է հյուրասիրել նրան ևս և սա միայն տղամարդկանց չի վերաբերում` այստեղ բոլորը հավասար են: Պարտադիր չէ թեյավճար թողնել նրանց, ովքեր աշխատում են բարում, քանի որ նրանք բավականին լավ վարձատրվում են, իսկ ահա մատուցողին թեյավճար թողնելը ողջունվում է: Եվ մի բան էլ` իռլանդացիներ հազար անգամ լսել են, որ իրենք հարբեցողներ են….
Շոտլանդիա
Զգուշացեք այստեղ ինչ-որ մեկին անգլիացի անվանել: Տղամարդու ուժը ուղղակիորեն կապ ունի այն հանգամանքի հետ, թե որքան շատ նա կարող է խմել` Շոտլանդիայում քիչ չեմ խմում և երբեք չեն հրաժարվում խմիչքից:
Մեծ Բրիտանիա
Ոչ մի դեպքում այստեղ մի խախտեք հերթը, այլապես կարող եք կյանքիցզրկվել:
Շվեդիա
Նույնն էլ այստեղ` առանց հերթ առաջ մի անցեք: Ճիշտ է, ոչ ոք ձեր վրա չի բղավի, անգամ չեն վիրավորի ու թունոտ հայացքով էլ չեն ուղեկցի, բայց ինչ-որ մեկը ձեր մասին շատ վատ գրառում կկատարի facebook-ում և նրա ընկերները կնեղսրտեն: Բացի այդ, պետք չէ զրույցի բռնվել անծանոթ մարդկանց հետ, միայն այն դեպքում, երբ ձեզ օգնություն է հարկավոր: Հասարակական տրանսպորտում իրարից բավականաչափ հեռու նստեք, իսկ եթե ազատ տեղ կա միայն ինչ-որ մեկի կողքին, ապա ավելի լավ է կանգնած երթևեկեք:
Նիդերլանդներ
Եթե դուք կարծում եք, թե կարող եք հանգիստ զբոսնել հեծանվաուղիով, ապա հաստատ գժվել եք... լավագույն դեպքում ձեզ ուղղակի կվիրավորեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ