Գյուղնախարարն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված համայնքներ


19:16 , 2 հուլիս, 2014

Գյուղնախարարն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված համայնքներPanorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ, հայտնում են գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաև աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման հարցերը: Նախարարը խոստացել է խնդիրներին ընթացք տալու համար բարձրացված հարցերը ներկայացնել հանրապետության վարչապետին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ