Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել Արարատ Զուրաբյանը և 7 անդամներ


10:41 , 10 օգոստոս, 2012

Լինում են նաեւ այսպիսի բաներ. NEWS.am-ը հաղորդում է, որ Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալու դիմում է գրել: Այս լուրը հաստատել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Նրա հետ միասին կուսակցությունը լքելու դիմում են ներկայացրել եւս 7 անձինք` Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը:
«Նրանք խորհրդարանական ընտրություններից առաջ պասիվ են եղել եւ ոչ մի կերպ չեն մասնակցել կուսակցության աշխատանքներին: Մենք, լինելով ազատական ուժ, ընդունել ենք նրանց դիմումները: Մենք չենք ստիպում մնալ կուսակցությունում, կամ ստիպելով չենք անդամագրում»,- նշել է Անժելա Խաչատրյանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Արարատ Զուրաբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայիս նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու մի խումբ անձինք ավելի վաղ հեռացել էին նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցությունից: