15:51 , 2 հուլիս, 2014Հուլիսի 1-ին Իրանը Իրաք է ուղարկել բոլոր 7 Су-25 մոդելի կործանիչները, որոնք դեռևս 1990-1991թթ. կոալիցիոն ուժերի՝ Իրաքի դեմ նախաձեռնած «Փոթորիկ անապատում» ռազմական գործողության ընթացքում Սադամ Հուսեյնի բանակի դասալիք-օդաչուների կողմից վայրէջք էին կատարել Թեհրանում: Գործնականում մարտական վիճակում գտնվող բոլոր կործանիչները ներկայում գտնվում են Իմամ Ալի ավիաբազայում, որտեղ տեղակայվել են նաև օրերս Ռուսաստանի կողմից Իրաք ուղարկված նույն մոդելի օդանավերը: Ենթադրվում է, որ իրաքյան վարչակարգի դեմ հանդես եկող, արդեն «Իսլամական պետություն» վերանվանված իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալների դեմ կիրառվելիք, ընդհանուր առմամբ, Իմամ Ալիում տեղակայված 14 Су-25-երը վարելու են 4 իրաքցի և 10 իրանցի օդաչուներ: