Ռուսաստանի «Առաջին ալիքի» օպերատոր Անատոլի Կլյանին հետմահու պարգևատրել են Արիության շքանշանով


15:35 , 2 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

«Առաջին ալիք» ԲԲԸ-ի օպերատոր Անատոլի Կլյանը պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Առաջին ալիքի» օպերատոր Անատոլի Կլյանը զոհվել է լույս հուլիսի 1-ի գիշերը՝ Դոնեցկի մոտ մյուս հեռուստաալիքների գործընկերների հետ միասին ենթարկվելով գնդակոծման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ