Բոստոնում հայտնվել են սմարթֆոններն արևային էներգիայով լիցքավորող նստարաններ


14:45 , 2 հուլիս, 2014

l_102401in.am-ը գրում է.

Ամառն ամենահարմար ժամանակն է տևական երեկոյան զբոսանքների համար, սակայն ժամանակակից մարդիկ տուն են շտապում՝ լիցքավորելու սմարթֆոնը: Բոստոնի քաղաքապետարանը որոշել է շտել իրավիճակը՝ քաղաքում տեղադրելով Wi-Fi-ով և արևային մարտկոցներով նստարաններ, որոնք կարող են լիցքավորել բջջայինը:

Մասաչուսեթս նահանգի խոշորագույն քաղաքի այգիներում արդեն մի քանի տասնյակ նման նստարաններ են հայտնվել: Soofa անվանումով յուրաքանչյուր նստարան քաղաքին 3000 դոլար է արժեցել: Նախագծի իրականացումը հովանավորել են ամերիկյան խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ Verizon-ը, և տելեկոմ-սարքավորումներ արտադրող Cisco ընկերությունը:

Սարքերը հնարավոր է լիցքավորել նստարանին տեղակայված USB բնիկներից: «Խելացի» նստարանները կարողանում են նաև գնահատել օդի աղտոտվածության և աղմուկի մակարդակը:

Քաղաքապետարանը խոստանում է մոտ ժամանակներս տեղադրել անլար լիցքավորման նստարաններ՝ ուրախացնելու այն մարդկանց, ովքեր տանն են մոռացել լիցքավորման լարը՝ հայտնում է The Verge պարբերականը: