14:56 , 2 հուլիս, 2014
Յուլիա Բրոդսկայան «քվիլինգ» մեթոդով զարմանահրաշ պատկերներ է ստեղծում հասարակ թղթից: Յուլիան իր աշխատանքային կարիերան սկսել է իբրև գրաֆիկական դիզայներ և պատկերազարդող, սակայն հետագայում հասկացել է, որ ինքը ցանկանում է տարբեր պատկերներ նկարել ոչ թե թղթի վրա, այլ թղթի միջոցով:

Պարզապես անհավատալի է, որ այս մանրակրկիտ նախշերը ստանալու համար միայն թուղթ ու սոսինձ է օգտագործվել:

Յուլիայի ստեղծագործական գործընթացը
Նրա որոշ ստեղծագործություններն այնքան մեծ են, որ ամբողջական պատեր են ծածկում:
Յուլիան նաև որոշ կոմերցիոն նախագծեր է իրականացնում: 

Յուլիան նշում է, որ միևնույն ստեղծագործությունը կարող է տարբեր կերպ ընկալվել՝ կախված դիտանկյունից, լուսավորությունից և տվյալ մարդու հոգեվիճակից:
