Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Սերգեյ Չալյանն ազատվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից


00:12 , 10 օգոստոս, 2012

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ՝ գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնից»:

55.12. զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: