Հրադադարի ռեժիմը վերացնելու մասին որոշումից հետո Ուկրաինայում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել


13:04 , 2 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ուկրաինայի ուժայինները հայտարարել են, որ կդադարեցնեն կրակը այն դեպքում, եթե Դոնեցկի ոստիկանությունն ընդունի Նախագահի խաղաղ ծրագիրը, հակառակ դեպքում` հատուկ գործողությունները կիրականացվեն մինչև վերջ:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովստի» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Կովալը: «Կրակը մենք կդադարեցնենք միայն այն պարագայում, եթե հակառակորդ կողմն ընդունի Նախագահի խաղաղ ծրագիրը, որը ենթադրում է կրակի դադարեցում և գերիների ազատում»,- ասել է նախարարը` նշելով, որ եթե նրանք ընդունեն այս պայմանը, ապա մոտակա ժամանակներս խաղաղություն կհաստատվի:

Ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալության հաղորդմամբ` Ուկրաինայի Լուգանսկի շրջանում սահմանապահների զրահամեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով տուժել է 6 զինծառայող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ