Հայաստանը 1992 թ. ստորագրում է Հավաքական Անվտանգության Պայմանագիրը, այնուհետև թույլ է տալիս` 1993 թ. պայմանագրին միանա Ադրբեջանը


23:08 , 9 օգոստոս, 2012

Երբ ուզում ես հասկանաս Հայաստանի վերջին 20 տարիների արտաքին քաղաքականության սկզբունքները, ընկնում ես կրակի մեջ:
Հայաստանը 1992 թ. ստորագրում է Հավաքական Անվտանգության Պայմանագիրը, այնուհետև թույլ է տալիս` 1993 թ. Պայմանագրին միանա Ադրբեջանը, որով Հայաստանը պարտավորվում է երրորդ երկրի հարձակման դեպքում պաշտպանել անդամ Ադրբեջանի ռազմատնտեսական անվտանգությունը, ու այդ ժամանակ Հայաստանը պատերազմի մեջ է իր ռազմական դաշնակցի հետ: Նման բաները շարունակվում են մինչև այսօր ու ցանկացած Մոսկվա այցից մենք իշխանությունից կարող ենք ակնկալել ամեն ինչ:
Սենց պատմական նախադեպ երևի կարող էր ունենար միմիայն Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: