Երևանի որոշ համայնքներում ջրանջատումներ կլինեն


10:59 , 2 հուլիս, 2014

Երևանի որոշ համայնքներում ջրանջատումներ կլինենPanorama.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի 1-2 հարկերի բնակիչների,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ