Սոչիում կցուցադրվի Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմ


09:57 , 2 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Սոչիի «Ազգային հիշողություն» կազմակերպությունը քաղաքի Տուապսեի շրջանում կանցկացնի «Ով է Մոնթեն» ֆիլմի ցուցադրությունը: Հուլիսի 2-ին նախատեսվող ցուցադրությունը մեկն է այն հայրենասիրական միջոցառումներից, որ իրականացնում է կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հրապարակվող «Երկրամաս» թերթը, ավելի վաղ` հունիսի 24-ին, ֆիլմը ցուցադրվել էր Սոչիի այլ թաղամասում:

Էդվարդ Բադունցի ֆիլմը հայալեզու է, սակայն կազմակերպության ջանքերով այն թարգմանվել է նաև ռուսերեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ