Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:02 , 2 հուլիս, 2014

Օգոստոսի 1-ից «Ֆեյսբուքը երեկ» գրելը 4 դրամով կթանկանա...

Լույսերը թանկանում են, դրա հետ մեկտեղ թանկանում են բազմաթիվ ապրանքներ: Այդ թանկացումները ազդում են նաև «Ֆեյսբուքը երեկ» շարքի վրա: Համակարգիչը միացնում եմ, սկսում է լույս խլել, ինտերնետ սվիչը իր հերթին և այլն, ու դրանք իրար հետ ազդում են գնի վրա: Նույնիսկ խանութից գնած ուտելիքները տուն հասնելուն պես սկսում են թանկանալ աչքի առաջ, երբ նրանց տեղավորում ես սառնարանում:

Ֆեյսբուքում մի հետաքրքիր տենդենց է նկատվում: Մեկը մի ստատուս է գրում, մյուսները սկսում են մեկնաբանել, վերջում նայում ես մեկնաբանություններին ու ստատուսին ու հասկանում ես, որ այդ երկուսը իրար հետ ոչ մի աղերս չունեն: Այնպես որ, ստատուս գրելիս ուղղակի պետք է գրել՝ մեկնաբանությունների թեման ընտրեք ինքներդ, հավատացեք, մարդիկ շատ արագ կինքնակազմակերպվեն ու կսկսեն շփվել:

Մեր ոչ բարով հարևանները այնքան են լկտիացել, որ արդեն օրը ցերեկով են դիվերսոն գործողությունների դիմում: Տո ասա այ տհասներ, գիշերով շատ եք կարում, որ մի հատ էլ ցերեկով եք գալիս: Սա ալիևների հերթական սադրանքն է, նրանց դիրքերը թուլանում է իրենց պետության ներսում, ու սրանով ալիևները Հայկական հարցը թեժ են պահում, որ կարողանան իրենք իրենց հարցերը լուծեն:

Հիշո՞ւմ եք, որ Ռուսաստանը պարտվեց, որոշ մարդիկ ցնծության մեջ էին, որովհետև իրանք ռուսներին չէին սիրում ու հիմնականում ապրում են ԱՄՆ-ի տվածով: Այ էդ նույն մարդկանց մոտ գիշերը ժամը երկուսին դուդուկային իրավիճակ էր: Խաղի վերաբերյալ էլ կասեմ՝ լավ խաղ էր, ապրեն 2 կողմերն էլ: