Սարկոզիին մեղադրել են ազդեցության չարաշահման մեջ. նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում


09:37 , 2 հուլիս, 2014

article-0-0CB66C1C000005DC-691_468x4241in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել՝ «ազդեցության առևտրի» հոդվածով: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:

Սարկոզիի հարցաքննությունը տևել է 15 ժամ: Նա ցուցմունքներ է տվել գործով, որի շրջանակում կոռուպցիայի մասին հետաքննություն է անցկացվել:

Հատկանշական է, որ դա Հինգերորդ հանրապետոթյան պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատարանը տալիս է նախկին նախագահին կալանքի տակ վերցնելու թույլտվություն:

Նախկին նախագահին կասկածում են նրանում, որ նա կիրառել է իր կապերը՝ ստանալու փակ տեղեկատվություն Բետանկուրի սկանդալային դատական գործով: Համանման մեղադրանք է առաջադրվել նաև Սարկոզիի անձնական փաստաբանի՝ Տիերի Էրզոգի դեմ: Քննիչների կարծիքով՝ հենց նա է եղել գլխավոր կապող օղակը Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի օգնականի հետ, ով Մոնակոյում բարձր պաշտոնի խոստման դիմաց Էրզոգին փակ տեղեկատվությամբ է ապահովել «Բետանկուրի գործի» հետաքննության ընթացքի մասին: