Պան Գի Մունը ցավում է Ուկրաինայում զինադադարի ավարտի համար


09:00 , 2 հուլիս, 2014

wpid-576701SecretaryGeneral1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավում է Ուկրաինայի արևելքում կրակի վերսկսման կապակցությամբ՝ հաղորդել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը անհանգստությամբ է հետևում Ուկրաինայի արևելքում բախումների վերսկսման մասին հաղորդագրություններին և ցավում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հայտարարված միակողմանի հրադադարը այդպես էլ վերջ չդրեց բռնությանը»,- ասել է նա Նյու Յորքում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ:

Պան Գի Մունը կրկին կոչ է արել բոլոր կողմերին հասնել հրադադարի իրական դադարեցման:

Բացի այդ, ՄԱԿ-ի առաջնորդը վճռականորեն քննադատել է զինված խմբավորումների կողմից ապօրինի բռնի գործողությունների շարունակությանը: