«Չորրորդ իշխանություն». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները կտրվեն միայն գերմանացի մասնագետներին


08:42 , 2 հուլիս, 2014

«Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին «ՉԻ»-ին հայտնում են Սյունիքի աղբյուրները:

Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին է հասել սեփականատերերի խորհրդի նախսգահի փշուրներ:

Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև առաջացնելով մրցակցություն:

Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։