«Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցության նախկին անդամը՝ «մութ» պատմությունների կիզակետում


08:26 , 2 հուլիս, 2014

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գոհար Ենոքյանը ինչ-որ «մութ» պատմությունների կիզակետում է հայտնվել:

Մեր տեղեկություններով՝ նախկին պատգամավորը վերջերս անգամ հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Նշվում է, որ Գ. Ենոքյանը մասնակից է ինչ-որ խաբեության:

«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ենոքյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, որ իրեն այլևս չզանգահարենք: Իսկ ՀՔԾ-ում մեր բանավոր հարցմանը դեռևս չեն պատախանել»,–գրում է թերթը։