«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի


08:18 , 2 հուլիս, 2014

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գևորգյանին: 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը:

Ի դեպ, կառավարության կայքում տեղադրված Ա. Գևորգյանի կենսագրությունից պարզվում է, որ նա աշխատանքային փորձ ունի ընտրությունների ոլորտում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։