23:04 , 1 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԵՄ խորհուրդը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին քննարկումները: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը:
«Խորհուրդը վճռել է ինտենսիվացնել Ռուսաստանի նկատմամբ թիրախային արգելող միջոցառումները և դրանք սահմանելու հարցին անդրադառնալ հաջորդ նիստին` կախված Ուկրաինայի արևելքում իրադարձությունների զարգացումից: Խորհուրդն ուշադրության է արժանացրել ԵՄ պահանջների իրականացումը և հավելյալ ժամանակ է հատկացրել դրության դեէսկալացիայի հետ կապված որոշում ընդունելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: