22:30 , 1 հուլիս, 2014Emedia.am-ը գրում է.
Ֆինանսական աջակցությունը, որն ԱՄՆ-ը տրամադրում Է սիրիական ընդդիմությանը, հայտնվում Է ծայրահեղական խմբավորումների ձեռքում:
Այդ մասին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության մամուլի ասուլիսում:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է ընդլայնել աջակցությունը սիրիական ընդդիմության «չափավոր թեւին»: Օբաման հունիսի 24-ին Կոնգրեսին խնդրել Է 500 մլն դոլար հատկացնել Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական թեւի հանդերձման եւ հրահանգավորման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ