Քիմ Քարդաշյանի, բռնաբարությունների, ինքնասպանությունների ու լևոնականների կապի մասին


19:18 , 9 օգոստոս, 2012

Եթե դու մտնում եք լրատվական կայքեր ու Ձեր մոտ սկսում է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում զանգվածային բռնաբարությունների ալիք է սկսել, ոստիկանությունը սաղ օրը մոստերի վրից ինքնասպանության փորձ անողներ ա բռնում, իսկ Քիմ Քարդաշյանի հերթական սումոչկի նկարը առանցքային նորություն է տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, ապա իմացեք, որ ամեն ինչ նորմալ է ու բնականոն, պարզապես Հայաստանում օգոստոս ամիսն է, մարդ չի մնացել, լրագրողներն էլ պարապ են, բայց պետք ա մի բան անեն։

Հ.Գ. Ու մենակ լևոնականներն են աննկուն կերպով պայքարում ավազակապետության դեմ (շատ հարմար ա, ի դեպ, նամանավանդ, երբ բոլոր ավազակապետները ևս գնացել են հանգստանալու)

Հ.Գ.Գ. Չզարմանաք, եթե մի երկու օրից լրատվականների գլխավոր լուրերում կարդաք, որ Քիմ Քարդաշյանի հերացուն փորձել է բռնաբարել Քիմ Քարդաշյանի նոր սումոչկեն (դե իհարկկե հավաստի աղբյուրների պնդմամբ)։